«Արմավիան» միայն պետական բյուջեին պարտք է 24.2 մլրդ դրամ (մոտ 58 մլն դոլար), որից 6,9 մլրդ դրամը՝ հարկերի գծով, 17,3 մլրդ դրամը՝ հաշվարկված տույժ ու տուգանք: Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նիստում հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հայաստանյան 7 բանկերին «Արմավիան» ընդհանուր առմամբ պարտք է 35 մլն դոլար: Այսպիսով՝ ընկերության ընդհանուր պարտքը մոտ 93 մլն դոլար է:
Ըստ Վ. Մանուկյանի՝ «Արմավիան» ունի բանկային պարտքերի վերակառուցման ծրագիր, իսկ բյուջետային պարտքերն առաջարկվում է փոխարինել «Արմավիայի» բաժնետոմսերով:




























