Երեւան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 25-ի դրությամբ ստացվել է 10 հաղորդում, որից միայն 2-ն են վերաբերվել անշճտություններին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հաղորդումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ որդին թեեւ հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:
Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ հիմնավորվել է անճշտությունը եւ այն վերացվել է:
Մյուս 8 հաղորդումները, որոնք վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների ընթացքին, թեեւ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվում, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ:




























