«Եթե իմ թեկնածուն նման արարք է թույլ տվել, դա արժանի է խիստ դատապարտման»,-մեկնաբանելով իր կուսակից Աշոտ Պապայանի մասնակցությամբ լրագրողի հետ կապված միջադեպը, ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23 –ին ՀՀԿ անդամ Աշոտ Պապայանը բռնություն էր գործադրել քարոզարշավը լուսաբանող լրագրողներից մեկի նկատմամբ: Տ. Մարգարյանը նշեց, որ միջադեպի մասին իմացել է մամուլից եւ այդ թեմայով Պապայանի հետ դեռ չի խոսել:
«Եթե նման բան տեղի է ունեցել, ապա գործը գտնվելու է իրավապահ մարմինների իրավասության ներքո»,-հայտարարեց Տ. Մարգարյանը մայրաքաղաքի Չարբախ թաղամասում ընտրողների հետ հանդիպումից հետո:




























