Կառավարության նոր կազմի հետ կապված դեռ որեւէ քննարկում չի եղել: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ եւս մեկ անգամ վերահաստատվել է, որ ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարութան արժեքներին համահունչ:

Հարցին, թե ՀՀԿ նախագահը գո՞հ է քարոզարշավի ընթացքից, նա պատասխանեց, որ ընտրություններից հետո կերեւա գոհ են, թե՝ դժգոհ, բայց այս պահին գոհ են քարոզարշավի ընթացքից: