Ջրօգտագործող ընկերությունները փաստացի ավելի քիչ հողատարածք են ոռոգում, քան պարտավորվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ կնքած պայմանագրերով: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվության մեջ:

Պայմանագրերը կնքվել են 4 տարի ժամկետով, ինչի հիման վրա ջրօգտագործողներին պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է տրվել: Պայմանագրով նախատեսվել է, որ եթե ավելի քիչ հողատարածք է ոռոգվում, ֆինանսական աջակցությունը պետք է կրճատվի: Սակայն դա տեղի չի ունեցել:

Վերահսկիչ պալատը մատնանաշել է նաեւ ջրօգտագործող ընկերությունների կողմից խախտման այլ փաստեր: Մասնավորապես՝ մատակարարված ջրի դիմաց վճարումները որոշ դեպքերում իրականացվում են ընկերությունների աշխատակիցների միջոցով, բանկային կամ փոստային բաժանմունքերի միջոցով իրականացնելու փոխարեն: Նշվել է, որ պլանային ջրի քանակի եւ փաստացի մատակարարված ջրի քանակի միջեւ առկա են էական տարբերություններ: