Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված Բլիադձե Ջ.-ն, որը թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվում էր Հունաստանի Հանրապետության Աթենքի Ինտերպոլի կողմից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոցը կալանքն է:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























