Ապրիլի 25-ին  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ նկատել են մի երիտասարդի, ով մի կնոջ պարանոցից բացահայտ պոկելով վզնոցը՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հետապնդման արդյունքում՝ փախչողին բռնել եւ բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ նա 24-ամյա Սարգիս Խ.-ն է:

Նույն օրը, ժամը 18.00-ին, 57-ամյա տուժողը հաղորդում է տվել, որ Սարգիս Խ.-ն ժամը 16.30-ի սահմաններում Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ իր պարանոցից պոկել է ոսկյա շղթան եւ դիմել փախուստի, սակայն չի կարողացել հափշտակել, քանի որ շղթան պոկվելով` ընկել է հագուստի մեջ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: