Մայիսյան տոներին ընդառաջ «Յունիբանկն» իր ֆեյսբուքյան էջում անցկացնում է ֆոտոմրցույթ` «Տոնում ենք Հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրումը» խորագրով: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մասնակիցները պետք է բեռնեն մայիսյան հաղթանակները խորհրդանշող նկարներ, որոնց միջոցով կկարողանան յուրովի, իրենց պատկերացմամբ ներկայացնել հաղթանակի բերկրանքը: «Յունիբանկը» մրցույթի երեք լավագույն մասնակիցներին կտրամադրի դրամական մրցանակներով բանկային քարտեր եւ հուշանվերներ: Ֆոտոմրցույթը կավարտվի ս.թ. ապրիլի 27-ին:
Մանրամասները` https://www.facebook.com/unibankarmenia




























