«Ռոսնանո»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը, ով 90-ականներին ղեկավարում էր պետական ունեցվածքի պետական կոմիտեն, մինչ օրս շշուկներ է համարել սեփականաշնորհման հարցերով երկու խորհրդատուների`ԱՄՆ ԿՀՎ գործակալ լինելու մասին տեղեկությունները:
Հիշեցնենք, որ հասարակության հետ ուղիղ միացման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, թե Անատոլի Չուբայսի շրջապատում որպես խորհրդականներ են աշխատել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կադրային աշխատակիցները: Բայց ծիծաղելին այն է, որ ԱՄՆ վերադառնալուն պես, նրանց քրեական պատասխանատվության են ենթարկել այն բանի համար, որ նրանք իրենց երկրի օրենքները խախտելով, Ռուսաստանի Դաշնությունում սեփականացման գործընթացների հաշվին հարստացել են, բայց որպես հեռախուզական ծառայության գործող սպաներ նման իրավունք չեն ունեցել: Խոսքը Անդրեյ Շլեյֆերի եւ Ջոնաթան Հեյի մասին է, որոնք Հարվարդի համալսարանի աշխատակիցներ էին համարվում:
«Ես բազմիցս եմ լսել այդ տեղեկությունը, եւ, ազնվորեն ասած, դրան վերաբերվել եմ որպես խոսակցությունների: Բայց եթե դա ասում է ՌԴ նախագահը, նշանակում է` լուրջ է: Որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որը կապացուցեր այդ փաստը, ոչ այն ժամանակ, ոչ այսօր ինչ չի ներկայացվել: Թերեւս, նրանք, ովքեր պատասխանատու էին, այս հարցում թերացել են»,- ասել է Չուբայսը, հաղորդում է «Ֆոնտանկան»:




























