Արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 22-26 ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 77,2 մլն. դոլար եւ վաճառվել 76,6 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Ընդհանուր առմամբ` սա շաբաթական կտրվածքով դոլարի առուվաճառքի ամենացածր ցուցանիշներից մեկն է:
Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ (համարժեք է մոտ 92 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ` նկատվում է դրամային վարկերի ծավալի աճ: Հնարավոր է` այդ գործոնը նպաստում է դրամի ամրապնդմանը:



























