Մոսկվայում, այսօր՝ ապրիլի 26-ին, 140 արմատական իսլամիստների են ձերբակալել, այդ թվում մոտ 30 օտարերկրացու: Նրանք բոլորը բերման են ենթարկվել Մոսկվայի մարզի ՆԳ շրջանային բաժիններ:
«Ինտերֆաքսի» տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Դանիլովյան փողոցի շենքերից մեկում:
Հետաքննությունը տեղեկություններ ունի, որ նրանցից շատերը կապեր են հաստատել Հյուսիսային Կովկասի գրոհայինների հետ:




























