Երեկ անհարմար բան է տեղի ունցել Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի եւ բնակիչների հանդիպման ժամանակ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Մասնավորապես Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչներից Ալեքսանդր Զուռնաչյանն իրենց թաղամաս ժամանած գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն ու ՀՀ նախագահը տեղյա՞կ են իրենց խնդրից։ Բանն այն է, որ Գ. Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակարաններից յուրաքանչուրը վաճառվել է միանգամից մի քանի քաղաքացիների։ «Պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը 300 հազ. դոլար տվել է 14 բնակարանի տեր է դարձել, հիմա կարո՞ղ ենք մենք՝ կատուներս, առյուծների դեմ պայքարել: Չենք կարող: Նրան հրավիրում են դատարան չի գալիս, էս կոնցեռնի տնօրեն էր, ինչ էր Սաքո Աղաբեկյանը…»,- ասել է բնակիչ Ալեքսանդր Զուռնաչյանը՝ նշելով, որ գործի մեջ կան «խառնված» այնպիսի մարդիկ, որ հարցը չի լուծվում։ Քաղաքապետը, բնակչին ընդհատելով, ընդգծել է, որ հարցին լավ տեղյակ է ու քաղաքացիների շահերն է պաշտպանում։Նա հորդորել է սպասել դատարանի որոշմանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























