Ապրիլի 26-ին, ժամը 23.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե արձագանքել է մոտակայքում ընթացող մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է «Տոյոտա Պռադո» մակնիշի 13ՍՕ507 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Դավիթ Եղոյանին(ծնվ.1984թ.), ուղեւորներ Էլինա Պողոսովային (ծնվ.1982թ.) եւ Մարիա Անտոնյանին (ծնվ.1983թ.): Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից: