Ռուսաստանի Դաշնության խորհուրդը ապրիլի 27-ին կայացած նիստում որոշում է կայացրել բյուջեի եւ ֆինանսական շուկաների հանձնաժողովի նախագահ Եվգենի Բուշմինին ընտրել փոխնախագահի պաշտոնում:
Փոխնախագահի պաշտոնն ազատ էր մնացել մարտի 27-ին, երբ Սվետլանա Օռլովան նշանակվել էր Վլադիմիրի երկրամասի նահանգապետի պաշտոնակատար: Ըստ ընթացակարգի, Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել էր Բուշմինի թեկնածությունը: Նա համակարգելու է օրենսդրական գործունեության ֆինանսական-սոցիալական հատվածը, գրում է «Կոմերսանտը»:




























