Մոսկվայում բաց են թողել նախօրեին Դանիլովսկի առափնյա աղոթատեղիում ձերբակալված անձանց: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին այնտեղից ձերբակալել էին 140 հոգու, որոնց Դաշնային անվտանգության ծառայությունը համարել էր «իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների գործողությունների» մասնակից: Ձերբակալվածներից մոտ 30-ը օտարերկրացիներ էին:
Իրավապահների ունեցած տվյալներով, բազմիցս նշված աղոթավայր են այցելել անձինք, ովքեր հետագայում «հայտնվել են ծայրահեղ արմատական դիրքերում, մտել են Հյուսիսային Կովկասում գործող ավազակային խմբավորումների մեջ, ինչպես նաեւ մասնակցել են Ռուսաստանում ահաբեկչական ակցիաների իրականացմանը»:



























