GALLUP International association-ի հարցումների համաձայն՝ Երեւան քաղաքի վարչական շրջաններից ամենացածր գնահատականի են արժանացել Շենգավիթը, Էրեբունին եւ Նուբարաշենը, իսկ դրական գնահատականի են արժանացել Կենտրոնը եւ Ավանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնլով իրենց կատարած հետազոտության տվյալները։
Երեւան քաղաքի վարչական շրջանները գնահատվել են մի շարք չափանիշների համաձայն՝ կանաչապատում, լուսավորություն, անվտանգություն, մաքրություն։ Ըստ այդմ՝ բարձր գնահատականի են արժանացել Ավան եւ Կենտրոն վարչական շրջանները, իսկ ցածր գնահատականների են արժանացել Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջանները։ Երեւանի վարչական շրջանների ճարտարապետական տեսքի գնահատման ցուցանիշով նորից դրական արդյունքներ են արձանագրել Ավան, Կենտրոն եւ Դավիթաշեն համայնքները, խնդրահարույց են Շենգավիթը, Նուբարաշենը եւ Էրեբունին։ «Այս համայնքներում կան խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն եւ ներկա, եւ ապագա իշխանությունները»,-ասաց Արամ Նավասարդյանը։
Հարցմանը մասնակցածները գնահատել են նաեւ քաղաքային իշխանությունների, քաղաքապետարանի, թաղապետարանի եւ թաղապետի աշխատանքը։ Ամենաբարձր գնահատվել է քաղաքապետի աշխատանքը, ամենացածրը՝ թաղապետարաններինը։ Քաղաքային իշխանությունների եւ թաղապետերի աշխատանքը գնահատվել է 3,3 տոկոս, թաղապետարաններինը՝ 3,2 տոկոս, իսկ քաղաքապետինը՝ 4,1 տոկոս։
Հարցմանը մասնակցածները նշել են նաեւ Երեւան քաղաքի առաջ ծառացած խնդիրները, այն միջոցառումները, որոնք պետք է իրականացնեն քաղաքային իշխանությունները։ Արամ Նավասարդյանը նշեց, որ նշել են այն ընդհանուր խնդիրները, որոնք բնորոշ են Հայաստան, բայց նշել են նաեւ զուտ Երեւանին բնորոշ խնդիրներ; Ընդհանուր խնդիրներից առանձնացրել են գործազրկությունը, գնաճը, կոռուպցիան, արտագաղթը, կրթական եւ առողջապահական ոլորտի խնդիրները, իսկ զուտ Երեւանին բնորոշ խնդիրներից առանձնացրել են հասարակական տրանսպորտի խնդիրը, էկոլոգիան, աղբահանությունը եւ այն։
Հարցվածները ցանկություն են հայտնել, որ քաղաքապետարանը ավելացնի կանաչապատ տարածքները, խաղահրապարակներ, նստարաններ տեղադրի, շաբաթօրյակներ կազմակերպի, զարգացի առողջապահության եւ կրթական ոլորտները, բարելավի տրանսպորտի վիճակը, լուծի զբաղվածության խնդիրը
Երեւանցիների 76 տոկոսը դրական է գնահատել մայրաքաղաքում վերջին մեկուկես տարվա ընթացքում արված փոփոխությւնները, իսկ 16 տոկոսը դժգոհ է դրանցից։
Նրանք որպես դրական փոփոխություններ առանձնացրել են կանաչապատումը, նստարանների տեղադրումը, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը, մաքրությունը, բակերի բարեկագրումը, լուսավորությունը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























