Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը` ազատվելով Ոստիիկանության Կազմակերպված հանցավորության դեն պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութնան դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























