Կրասնոյարսկի բնակչուհին մոտ 35 տարի կոճակը բուժել է հարբուխից: Փոքր իրը կնոջ քթից հանել են տարածաշրջանային հիվանդանոցի բժիշկները:

Կինը բժշկի է դիմել բողոքով, որ դժվար է շնչում, հատկապես քթի աջ կողմով: Օտորինոլարինգոլոգները հաճախորդուհու քթի խոռոչից ռինոլիտ (քթի քար) են հանել` 4 սանտիմետր չափով: Այն աճել է կոճակի շուրջ, որը շնչուղի է ընկել կնոջ մանուկ հասակում, հաղորդում է ՆՏՎ-ն:

Երբ քարը կոտրել են, հայտնաբերել են տասկոպեկանոց մետաղադրամի չափով կոճակ: