Զուգընկերոջն ընտրելիս կնոջ համար կարեւոր գործոն է ձայնի տեմբրը, պարզել են Լոնդոնի համլսարանական քոլեջի մասնագետները:Համաձայն «Public Library of Science» հետազոտության արդյունքների` կանյաք նախընտրում են տղամարդու ձայնի ցածր տեմբրը` կարճ ինտերվալներով:

Միաժամանակ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նշում են,  որ առավել գրավիչ է տղամարդու խռպոտ ձայնը:Իսկ տղամարդիկ գրավիչ են համարում բարձր տոնով կանացի ձայնը: Եթե կինը խոսում է այնպես, կարծես նրան միշտ չի բավարարում օդը, մշտապես խորը հոգոցներով, հենց դա ամենաշատն է դուր գալիս տղամարդկանց: Ի դեպ, հենց այդպես է խոսել Մերլին Մոնրոն, հաղորդում է  «MedikForum»-ը: