Կանդացի գիտնականները պատվաստանյութ են հայտնաբերել, որը վերահսկում է աուտիզմի որոշ ախտանշաններ:  Ըստ գիտնականների` պատվաստանյութն օգնում է պայքարել աղիքային «Clostridium bolteae» բակտերիայի դեմ,  որն առաջացնում է աղեստամոքսային խանգարում եւ հաճախ է հանդիպում աուտիզմով հիրվանդ երեխաների մոտ, գրում է «Medical Xpress»-ը:

Վերջին 20 տարվա ընթացքում աուտիզմով հիվանդ երեխաների թիվն ավելացել է գրեթե վեց անգամ, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ինչն է հիվանդության պատճառը: Փորձագետների մի մասը նշում են շրջակա միջավայրի գործոնը, մյուսները դա բացատրում են  աղիքային բակտերիաների, այդ թվում` «Clostridium bolteae» -ի  կողմից արտադրովղ տոքսիններով եւ մետաբոլիտով: