Ամերիկյան քննիչները ոչ մի ապացույց չեն գտել, որ Թամերլան Ցարնաեւի ընկերը՝ Միշան, որեւէ առնչություն է ունեցել Բոսթոնի ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել են քննությանը մոտ կանգնած երկու պաշտոնյաներ: ՀԴԲ-ն պարզել է Միշա անունը կրող անձի ինքնությունը: Պաշտոնատար անձինք չեն բացահայտել մանրամասները, թե արդյոք զրուցե՞լ են Միշայի հետ ՖԴԲ-ի աշխատակիցները, սակայն նշել են, որ որեւէ կապ չի հայտնաբերվել այդ մարդու եւ Բոսթոնի ահաբեկչության միջեւ, գրում է «The Washington Post»-ը:

Միաժամանակ, մամուլում նոր տեղեկություն է հայտնվել Ցարնաեւ եղբայրների հորեղբոր՝ Ռուսլան Ցարնիի մասին: Պարզվել է, որ Ռուսլանը ամուսնացած է եղել ԿՀՎ աշխատակցի դստեր հետ, հաղորդում է «The Daily Mail»-ը:

Նրա նախկին աները՝ ԿՀՎ աշխատակից Գրեհեմ Ֆուլերը հաստատել է, որ իր դուստրը՝ Սամանթան, ամուսնացած է եղել Ռուսլանի հետ: Նրանք ամուսնացած են եղել 3-4 տարի եւ ապրել են Բիշքեքում: Զույգը ամուսնալուծվել է 1999 թվականին: Al-Monitor-ին տված հարցազրույցում Ֆուլերը հայտարարել է, որ «Ցարնին չի հետաքրքրվել գործակալությամբ եւ քաղաքականությամբ» եւ «անհեթեթություն» է որակել իրենց հարաբերությունները գործակալության եւ երկու ահաբեկիչների միջեւ կապող օղակ ներկայացնելու փորձերը: