Երբեմն երեխաներն այնպիսի բաներ են ասում մայրիկիներին եւ հայրիկներին, որ վերջիններս իրենց սարսափ ֆիլմերի հերոսներ են զգում: Դրա մասին է վկայում «մեր երեխաներից լսած ամենասարսափելի բաները» քննարկումը Reddit կայքում:

Այսպես օրինակ` UnfortunateBirthMark բաժանորդի երկու տարեկան երեխան քնելուց առաջ նրան ակնարկել է, որ իրենք վերջին անգամ են հանդիպում:

Մեկ այլ երեք տարեկան աղջիկ էլ թշնամաբար է ընդունել իր նորածին եղբորը, ասելով հորը, որ իր առջեւ հրեշի է տեսնում, եւ որ պետք է նրան հողի մեջ թաղեն:

Հաշվեհարդարի մեկ ուրիշ մեթոդ է առաջարկել երեք տարեկան Թոմ Զարեկը: Երբ նրանց կատվի մոտ մահացած ձագեր են ծնվել, եւ նա ու հայրը որոշել են գերեզմանի համար խաչ պատրաստել, երեխան ասել է, որ խաչերը չափից փոքր են ձագերին դրանց վրա խաչելու համար:

Reddit կայքի օգտատերերից մեկի փոքրիկ տղան էլ բարձրացել է տատիկի ծնկներին եւ ականջին հետեւյալ բառերն է շշնջացել. «Դու ծեր ես եւ շուտով մեռնելու ես»:

Մեկ ուրիշ երեխա էլ, որը վախենում էր գիշերը քնելուց, մի պահ ստիպել է հավատալ իր մորը, որ իր մահճակալի տակ հրեշներ կան: