Պերմի Լենինյան շրջանի դատարանը «Կաղ ձի» ակումբի գործով բոլոր ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել: Հիշեցնենք, որ 2009 թվականին այդ ակումբում հրդեհի հետեւանքով 156 մարդ էր մահացել:
Ամբաստանյալների նստարանին էր հայտնվել 8 մարդ. Ակումբի սեփականատեր Անատոլի Զակը, ակումբի գործադիր տնօրեն Սվետլանա Եֆրեմովան եւ արտ-տնօրեն Օլեգ Ֆետկուլովը, Պերմի հրշեջ ծառայության նախկին պետական տեսուչներ Վլադիմիր Մուխուտդինովը եւ Նատալյա Պրոկոպեւան եւ այլն:
Հրդեհն ակումբում բռնկվել էր կազմակերպված հրավառությունից:
Ամբաստանյալներից մի քանիսը դատապարտվել են 6,5 տարվա ազատազրկման:




























