«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը, ով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԲՀԿ համամասնական ընտրացուցակում, պնդում է, թե իր դեմ մեղադրանքներն ահիմն են:

Մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով ընտրակեղծիքներին եւ խախտումներին իր մեղսակից լինելու մասին խոսակցությունները` Բագրատյանը դրանք սեւ քարոզչություն է որակել: «Այդ ժանրի սիրահարները մտածում են, թե կարող են հանգիստ օգտագործել այդ հնարքները: Բայց դա վայել չէ հայ ազգին»,-ասել է Բագրատյանը: Ամբողջությամբ չհերքելով միջադեպի մասին մամուլի հրապարակումները, նա նշել է, թե գործը վաղուց կարճվել է:

Նշենք, որ խոսքը Վայոց ձորի մարզում ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ եղած միջադեպի մասին է: Բագրատյանն այն ժամանակ զբաղեցնում էր մարզպետի պաշտոնը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am