Sony ընկերության 40 թոփ-մենեջերներ, այդ թվում` գործադիր տնօրեն Կաուո Հիրային, որոշում են կայացրել հրաժարվել իրենց հասանելիք բոնուսներից (աշխատավարձի 30-ից 50 տոկոսի չափով): Որոշումը կապված է նրա հետ, որ նրանց չէր հաջողվել կատարել մեկ տարի առաջ տված խոստումը` վերադարձնել Sony-ի կենցաղային տեխնիկայի պատրաստմամբ զբղվող ստորաբաժանման եկամտաբերությունը:
Ինչպես գրում է The Financial Times-ը, ենթադրվում էր, որ բոնուսները (մոտ 10 մլն դոլար) վճարվելու էին ղեկավարությանը այդ խնդրի կատարումից հետո այս տարվա մարտին: Sony-ի ստորաբաժանումների ղեկավարները նախկինում էլ հրաժարվել են իրենց բոնուսներից, սակայն այս անգամ գումարի ծավալը ռեկորդային է:
Sony-ն փորձում է վերադարձնել կենցաղային տեխնիկայի շուկայում, առաջին հերթին հեռուստացույցների վաճառքի առումով առաջատար դիրքերը:




























