Շվեդիայի Թագավորությունում դեսպանատուն բացելու համար ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 2-ին, որոշում ընդունեց 168 մլն դրամ (մոտ 400 հազ. դոլար կամ 320 հազ. եվրոյին համարժեք) հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Գումարները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից:
Նախահաշիվն իր մեջ ներառում է 6 ամսվա համար` 2 դիվանագետի, 3 վարչատնտեսական աշխատակցի աշխատավարձերը, փոխհատուցման գումարներ, ընտանիքի անդամ¬ներին հասանելիք փոխհատուցումները, բնակարանների եւ ծառայողական շենքի վարձակալման ծախսեր, ապահովագրական ծախսեր (բժշկական, տրանսպորտի, ծառայողական շենքի) եւ պահպանման ընթացիկ այլ ծախսեր:



























