Մայիսի 2-ից եվրագոտու երկրներում շրջանառության մեջ է հինգ եվրո արժեքով՝ հունական Եվրոպա աստվածուհու պատկերով թղթադրամը։

Կեղծումներից ավելի լավ պաշտպանված նոր թղթադրամն այսուհետ կարելի է ստանալ բանկերի բաժանմունքներում կամ բանկոմատներում։

Թղթադրամների նոր սերիան ստացել է «Եվրոպա» անվանումը՝ հին հունական դիցաբանության հերոսուհու՝ Փյունիկիայի արքայադստեր պատվին։ Թղթադրամի վրա կա նրա կրկնակի պատկերը՝ ջրանիշի եւ հոլոգրամի տեսքով։ Դրանից բացի, նոր թղթադրամի վրա դրանց արժեքը նշված է նաեւ կիրիլիկով, որը Եվրամիության պաշտոնական երեք լեզուներից մեկն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրոպական կենտրոնական բանկի տեղեկությամբ, առաջին սերիայի հինգեվրոյանոց թղթադրամներն առաջվա նման կգործեն, սակայն ակտիվորեն դուրս կմղվեն գործածությունից։