Տվերի բնակիչները մայիսի 3-ին չարտոնված հանրահավաք են կազմակերպել` տեղի բնակիչների եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած ընդհարման հետաքննության դեմ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին քաղաքային զվարճանքների կենտրոններից մեկի մոտ;
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդային», Սովետսկայա հրապարակում հավաքվել է մոտ 500 մարդ: Նրանք դժգոհել են նրանից, որ միջադեպի առնչությամբ խուլիգանության վերաբերյալ գործ է հարուցվել, թեեւ տեղի բնակիչները դրա մեջ մահափորձ են տեսնում: Հանրահավաքը արտոնված չի եղել, սակայն ոստիկանությունը չի խոչընդոտել դրա անցկացմանը եւ սահմանափակվել է իրադարձությունները դիտելով: Հանրահավաքի մասնակիցները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով իրավիճակին լուծում տալ:
Օրերս Տվերում «Մորոզով Հոլլ» զվարճանքների կենտրոնի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսների եւ ադրբեջանցիների միջեւ: Մասնակիցները եղել են 20-30 տարեկան: Ադրբեջանցիները պնդում են, որ 4 հոգով կռվել են 10 ռուս տղաների դեմ: Ռուսներն էլ պնդում են, որ ադրբեջանցիների թիվն ավելին էր` մոտ 50: Կան վիրավորներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:




























