Վատիկանում Ռոդրիգո Բորջիայի հարկաբաժիններում նկատվել են  հնդկացիների պատկերող առաջին գործը` կատարված եվրոպացի գեղանկարիչների կողմից:

Այն հայտնաբերվել է 1494թ. իտալացի գեղանկարիչ Պինտուրիկիոյի  «Հիսուսի Հարությունը» որմնանկարի ռեստավրացիայի ժամանակ: Մաքրելով այն 500  տարվա կեղտից, ռեստավրատորները նրա ետին պլանում նկատել են  մերկ մարդկանց` գլխներին փետուրներով, հաղորդում է  The Daily Telegraph-ը:

Թանգարանային համալիրի տնօրեն Անտոնիո Պաոլուչիի կարծիքով, նկարչին կարող էին ոգեշնչել Քրիստափոր Կոլումբոսի  պատմությունները Ամերիկայի բնիկների մասին: Նա կարծում է, որ սա եվրոպացի բնակիչների կողմից հնդկացիների պատկերման առաջին փորձն է, գրում է «Լենտան»:

Ռոդրիգո Բորջիան  Հռոմի Պապ էր դարձել 1492թ-ին`  վերցնելով Ալեքսանդր VI  անունը: 1503թ. նրա մահվանից հետո Վատիկնում նրա ապարտամենտները չէին օգտագործվել, քանի որ կաթոլիկ եկեղեցու նրան հաջորդող առաջնորդները ոչ մի ընդհանուր բան չէին ցանկացել ունենալ վատահամբավ Պապի հետ:

1889թ-ի Լեւոն XIII Պապը բացել էր Բորջիայի հարկաբաժիններն այցելուների համար: Ներկայումս այնտեղ ցուցադրվում են կրոնական արվեստի նմուշներ: