Ամերիկացի հայտնի գրող Հարփեր Լին դատարանում պայքարում է իրեն համաշխարհային համբավ բերած «Սպանել ծաղրասարյակին» վեպի հրապարակման իր իրավունքի համար: Նա դատի է տվել Սեմուել Պինկուսին` իր նախկին գրական գործակալի փեսային` նրան մեղադրելով վեպի հրապարկման իրավունքները խաբեությամբ ստանալու մեջ:

Գրող Գլորիա Ֆեյզի իրավաբանի խոսքով, 2007թ, երբ Լին ինսուլտից հետո գտնվում էր Մոնրովիլլ քաղաքի ծերանոցում, Պինկուսը, օգտվելով նրա առողջական վատ վիճակից, խաբեությամբ ստիպել է ստորագրել վեպի հրապարկման իրավունքներն իր հրատարակչությանը փոխանցող փաստաթղթեր:

Հրապարակման իրավունքները դատարանը գրողին է վերադարձվել 2012թ, սակայն ինչպես հաղորդել է Ֆեյզը, Պինկուսը նախկինի պես շարունակում է գումար ստանալ վեպի վերահրատարակման համար, փոխանցում է ՌԲԿ-ն:

 «Սպանել ծաղրասարյակին» վեպը ԱՄՆ-ում ռասսայական դիսկիմինացիայի մասին է: Այն տպագրվել է 1960թ: Գիրքը տպագրվել է 30 մլն խմբաքանակով: 2003թ վեպը BBC-ի լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: