Ռուսաստանի ՆԳՆ Սվերդլովսկի մարզի վարչությունը լուսանկարներ է հրապարակել Ան-2 օդանավի աղետի վայրից: Օդանավն աղետի էր ենթարկվել անցած տարի: Ըստ ՆԳՆ ներկայացուցիչների` արդեն հստակ կարելի է ասել, որ օդանավի մնացորդները Ան-2-ին են պատկանում: Աղետի վայրում հայտնաբերվել են նաեւ առնվազն տասը մարդու աճյուններ:
Հաղորդվում է, որ օդանավի մնացորդները հայտնաբերվել են Սերովից 8 կմ հեռավորության վրա, երկու որսորդների կողմից:
Հիշեցնենք, որ Ան-2-ը 2012թ. հունիսի 11-ին չարտոնված թռիչք էր իրագործել անհայտ ուղղությմբ` Սերով քաղաքի թռիչքուղուց: Օդանավում 13 մարդ էր եղել: Որոնումները շարունակվել էին մինչեւ 2012թ. նոյեմբեր, օդանավը հնարավոր չէր եղել հայտնաբերել:




























