YouTube ինտերնետային կայքի շուրջ 50 ալիքներ այս շաբաթ վճարովի կդառնան: Ինչպես այսօր հայտնել են բրիտանական լրատվամիջոցները, շնորհիվ YouTube-ի սեփականատեր ամերիկյան Google ընկերության, օգտատերերը կարող են բացառիկ տեսանյութերի մատչում ստանալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ որոշ տվյալների, ալիքների վարձավճարը կկազմի 1,99 դոլար (1,28 ֆունտ) ամսվա համար: Այդ գումարով օգտատերերը բացառիկ կոնտենտ կստանան, նաեւ հատուկ նրանց համար կհանվի գովազդը անվճար հոլովակներից:

Google-ի ներկայացուցիչների խոսքով, տվյալ սխեման ալիքների տերերին թույլ է տալիս նոր կոնտենտ ստեղծել օգտատերերի համար: Առայժմ հայտնի չէ, թե որ ալիքներն են վճարովի դառնալու:

YouTube-ում ալիքների համակարգը մտցվել է 2011թ. դեկտեմբերին: Դրա շնորհիվ լսարանն աճել է մինչեւ 1 մլրդ մարդու, որը ամեն ամիս մինչեւ 4 մլրդ ժամ տեսանյութեր է դիտում: