Աստրախանում ձերբակալվել են ծայրահեղական խմբավորման յոթ անդամներ: Գործողությանը երկար են նախապատրաստվել:

ԱԴԾ-ն եւ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն ունեին. Աստրախանի տարածքում  տղամարդիկ իրենց շարքերն էին ներգրավում համակիրների, որոնց հետո ուղարկում էին Հյուսիսային Կովկասում, Աֆղանստանում, Սիրիայում գործող հանցախմբեր: Ահաբեկիչների խնդիրն է եղել նաեւ ակտիվ քարոզչությունը՝ եւ համացանցի, եւ թռուցիկների միջոցով:

Ձերբակալման գործողությունն իրականացրել են ԱԴԾ-ն, Քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը: Մարտիկները ձերբակալել են յոթ մարդու, ոստիկաններն 9 խուզարկություն են անցկացրել: Հայտնաբերել են ծայրահեղական գրականություն, պայթուցիկների մետաղալարեր, Կալաշնիկովի փամփուշտներ:

Բոլոր կասկածյալներին ձերբակալել են, բոլորի նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ, «ԿՊ»-ին հայտնել են Աստրախանի մարզի ՆԳՆՎ-ից: