Հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի՝ մայիսի 8-ին: Այս մասին հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանգուցյալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կհուղարկավորեն օլիգարխին:
Ի սկբանե սկզբանե ենթադրվում էր, որ Բերեզովկիին կհուղարկավորեն մայիսի 6-ին, սակայն արարողությունը հետաձգվել է,քանի որ բիզնեսմենի հարազատները չէին ցանկանում, որպեսզի միջոցառմանը ներկա գտնվեին լրագրողներ, ովքեր կարող էին տեղեկանալ հուղարկավորության ժամի եւ տեղի մասին:
Մինչ այդ հետաքննության ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են Բերեզովսկիի մահվան հանգամանքներով, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են, որ առաջիկա ամիսներին հետաքննության վերաբերյալ որեւէ տեղեկություն ակնկալել պետք չէ:



























