Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին Թաթարստանի բնակիչ Սերգեյ Սամարցեւին վճարել 9 հազար եվրո՝ որպես բարյական վնաս եւ 1750 եվրո՝ որպես դատական  ծախսեր, հաղորդում է Կազանի իրավապաշտպան կենտրոնը՝ վկայակոչելով ՄԻԵԴ կայքը: Սթրասբուրգյան դատարանը սահմանել է, որ պայմանները, որտեղ պահվել է Սամարցեւը, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող են եղել:

«Դատարանի հաղորդագրությունում նշվում է, որ տեղի են ունեցել մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների խախտումներ՝ կապված իշխանությունների կողմից տղամարդու կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ արդյունավետ եւ մանրամասն հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,-ընդգծում են իրավապաշտպանները:

Հիշեցնենք, որ Սամարցեւը ձերբակալվել է 2005թ մայիսի 1-ին՝ կրկնակի սպանություն կատարելու մեղադրանքով: Արդեն մեկ ամիս անց տղամարդը բողոքել է պայմանների անտանելիության վերաբերյալ:

Ի պատասխան դատախազությունը մերժել է հայցը: Կես տարի անց Սամարցեւը եւ եւս մի քանի բանտարկյալներ կրկին բողոքել են պայմանների անտանելիության վերաբերյալ, կրկին պարտություն են կրել, ինչից հետո արդեն դիմել են ՄԻԵԴ:

2006-ին Թաթարստանի դատարանը Սամարցեւին մեղավեր է ճանաչել երկու սպանությունների համար եւ նրան դատապարտել 16 տարի ազատազրկման: