ՄԱԿ-ի աշխատակիցները բաժանորդագրվել են գերմանացի հայտնի պոռնոաստղ Պենելոպա Բլէքի «twitter-ին, ով գրանցված է @ PBDBigBustyStar նիկով:

Առաջինը դա նկատել է սոցկայքի օգտատերերից մեկը, ով ցանկացել է դիտել բոլոր այն էջերը, որոնց հետեւում են մոլորակի ամենահայտնի կազմակերպություններից մեկի աշխատակիցները:

Օգտատիրոջ համակիրներն անուշադրության չեն մատնել այս կազուսը եւ կատակել են, որ այժմ դերասանուհին «կարող է վստահորեն կարիերայի աճի հույս ունենալ. չէ որ նա այդպիսի բարձրաստիճան երկրպագուներ ունի», գրում է LifeNews-ը:

Այն բանից հետո, ինչ սկանդալը մեծ հնչեղություն է ձեռք բերել համացանցում, ՄԱԿ-ի աշխատակիցները միանգամից կասեցրել են 31-ամյա գերմանուհու էջի իրենց բաժանորդագրումը: Սակայն սքրիշոթի շնորհիվ նորությունը հայտնվել է աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներում: