Բրուքվուդի անգլիական գերեզմանատուն, որտեղ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհուղարկավորվի Բորիս Բերեզովսկի, ժամանել է նրա ընկերուհին` Եկատերինա Սաբիրովան եւ թիկնապահը, ով հայտնաբերել է գործարարի մարմինը` Ավի Նավաման: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ականատեսը, ով այս պահին գերեզմանատանն է:

Սաբիրովայի եւ Ավիի հայտնվելը առաջին ակնհայտ փաստն է, որ հուղարկավորությունը անցկացվելու է հենց Բրուքվուդում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Life News պարբերականը եւս հաղորդել էր, որ ռուս օլիգարխի հուղարկավորության վայրն ընտրվել է հենց սա` Եվրոպայի խոշորագույն գերեզմանատներից մեկը: