ԱՄՆ բնակիչը, ով 1,5 տարի տառապում էր հարբուխից,  դիմել է բժշկի եւ պարզել, որ  քթից հոսում է ուղեղային հեղուկը: Ընդ որում, պարզվում է, որ «ուղեղի արտահոսքը» բավականին տարածված խնդիր է:

Ջո Նեգին 18 ամիս անց դիմել է բժշկի եւ ապշել զննության արդյունքից:  Պարզվել է, նրա քթից հոսող թափանցիկ հեղուկն ամենեւին էլ ալերգիայի հետեւանք չէ: Բժիշկները նկատել են, որ ուղեղը շրջապատող մեմբրանի վրա բացվածք է առաջացել, որտեղից էլ հոսեկ է ուղեղային հեղուկը: Արդյունքում, տղամարդուն վիրահատել են, հաղորդում է «Russia Today»-ը:

Բժիշկներն ասել են, որ մարդկային օրգանիզմը յուրաքանչյուր ժամ արտադրում է  340գ ուղեղային հեղուկ, որն ուղեղին թույլ չի տալիս չորանալ: Հենց այդ պատճառով էր Ջոի քրոնիկ հարբուխը չի դադարել: Նրա օրգանիզմն անդադար արտադրել է այդ հեղուկը: