Լվովում արգելել են զանգվածային միջոցառումներ անցկացնել Հաղթանակի օրը: Համապատասխան որոշումը, քաղաքային իշխանությունների միջնորդությամբ, կայացրել է տարածքային վարչական դատարանը: Որոշումը չի վերաբերում պաշտոնական միջոցառումներին:

Քաղաքային խորհրդում հայտարարել են, որ միջոցառումները, որոնք ծրագրված են այս օրը, «կարող են սպառնալ հանրային անվտանգությանը»:

Քաղաքային խորհուրդն այդ օրը տարբեր ակցիաներ անցկացնելու 23 հայտ է ստացել: Միջոցառումների իրականացման արգելքը կապված է սադրիչ գործողություններից խուսափելու ձգտման հետ: Ինչպես հաղորդվում է, մայիսի 9-ին Լվովում կարգուկանոնին հետեւելու է ավելի քան 1500 ոստիկան:

Ամեն տարի մայիսի 9-ի նախօրեին Լվովում սրվում է իրավիճակը ձախ ուժերի ներկայացուցիչների եւ ազգայնականների միջեւ: Վերջիններս փորձում են խանգարել Հաղթանակի օրվա միջոցառումների իրականացմանը:

Տեղի ազգայնականները դեմ են խորհրդային սիմվոլիկայի հիշատակմանը: