Մայիսի 8-ին Բրուքվուդի գերեզմանատանը կայացած Բորիս Բերեզովսկիի հուղարկավորությունը որոշակիորեն բացահայտում է նրա մահվան հանգամանքները: Ըստ այդմ, հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ նա ինքնասպան է եղել:

Հանգուցյալի հարազատները դիմել են Ռուսական եկեղեցու բրիտանական եւ իռլանդական թեմերին` խնդրելով հրաժեշտի արարողությունը կազմակերպել ուղղափառ ավանդույթների համաձայն, սակայն մերժվել են, պատմում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Ուղղափառ ավանդույթների համաձայն, ինքնասպան եղածին չի կարելի հուղարկավորել եկեղեցու մոտ:

Արարողությանը մամուլի ներկայացուցիչները ներկա չեն գտնվել:

Բորիս Բերզովսկիի մարրմինը հայտնաբերվել է մարտի 23-ին Սուրեյ կոմսության նրա առանձնատան լոգասենյակում: Ըստ նախնական տվյալների` նա կախվել է: