Nokia ընկերությունը ներկայացրել է սենսորային էկրանով Asha սերիայի նոր մատչելի հեռախոսը։ Nokia Asha 501-ն արտադրողն այն ներկայացնում է որպես իսկական սմարթֆոն։ Այն նախորդներից իսկապես տարբերվում է։

Առաջին հերթին աչքի է ընկնում դիզայնը. այն ունի մոնոլիտ պատյան, որը կարելի է փոխել մի քանի գույնով՝ կարմիր, կանաչ, երկնագույն, ծիրանի, դեղին, սպիտակ ու սեւ։ Asha 501-ն աշխատում է նոր ծրագրային պլատֆորմի հիմքով, որը համախմբել է Nokia Smarterphone -ի եւ Series 40- ի առավելություններն ու լավագույն կողմերը։

Նշենք նաեւ 3,2 մեգափիքսելով տեսախցիկը, Wi-Fi-ը, ժամանակը ցույց տվող արգելափակվող էկրանը, 4 ԳԲ ներկառուցված հիշողությունն ու մինչեւ 32 ԳԲ microSD քարտերի հնարավորությունը։ QVGA (320 x 240 փիքսել) հնարավորությամբ երեք մատնաչափ էկրանը պաշտպանված է հրամշակված ապակով։ Մոդելի չափսերն են 99,2 x 58 x 12,1 մ, իսկ քաշը՝ 98 գրամ՝ մեկ սիմ-քարտով տարբերակի համար։ Մարտկոցը սպասման ռեժիմով կարող է աշխատել մինչեւ 48 օր եւ 17 ժամ՝ խոսակցական ռեժիմով։ Nokia Asha 501-ի գինը կլինի 99 դոլար՝ առանց հարկերի ու  սուբսիդիաների։ Նորույթն աշխարհի 90 երկրում հասանելի կլինի երկրորդ կիսամյակում։