ՄԱԿ-ը ներկայացրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում մարդու իրավունքների խախտումների վիճակը:
Ըստ զեկույցի, կոնգոլեզյան բանակի զինված ուժերը անցած տարվա նոյեմբերին բռնաբարել են 135 կանանց եւ աղջիկների: Զոհերի թվում նաեւ վեցամյա երեխաներ են եղել: «M23»-ի ապստամբները նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են գործել: Փորձագետները կարծում են, որ նրանք մեղսակից են առնվազն սեռական բռնության 59 դեպքերում:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը ձերբակալել եւ իրավապահներին են հանձնել ապստամբական խմբավորումներից մեկի առաջնորդին: Խմբավորումը մեղսակից էր զանգվածային բռնաբարությունների մեջ: 2010թ. հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Հարավային Կիվու նահանգում զինված խմբավորումները բռնաբարել էին 303 քաղաքացիական անձի` 235 կնոջ, 52 աղջկա, 13 տղամարդու եւ 3 տղաների:




























