Մարդկանց սեռական-առեւտուրը գլոբալ խնդիր է: Այնուամենայնիվ, հասկանալի չի լինում, թե ինչպես է այդ մութ աշխարհը գոյատեւում հասարակության մյուս հատվածին զուգահեռ, որտեղ մարդկանց մեծ մասը չգիտի դրա սարսափների մասին: Խորհրդային Միության փլուզումը եւ հետխորհրդարանական երկրներում տիրող քաոսը պարարտ հող են ստեղծել այդ տարածաշրջանների մարդկանց սեռական-առեւտրի զարգացմանն ու տարածմանը:

Ինչպես հաղորդում է PRWeb-ը, Վահան Զանոյանի անգլերենով գրված «Հեռավոր վայր» վեպը բացահայտում է այդ երեւույթի բնույթը եւ անդրադառնում տարաբնույթ սոցիալական եւ մշակութային հարցերի: «Դա լավ կազմակերպված հզոր հանցավոր ցանց է, որի թիրախը հասարակության առավել խոցելի տարրերն են` երիտասարդ եւ անչափահաս աղջիկներ անբարենպաստ ընտանիքներից, որբեր, աղքատ եւ հեռավոր գյուղերի ընտանիքների երեխաներ»:

Գիրքը գրել հեղինակին դրդել է անչափահաս հայուհու հետ հանդիպումը, ով սեռական շահագործման է ենթարկվել Դուբայում: «Հեշտ չէր իմանալ նրա պատմության մանրամասները: Ես սարսափած էի այդ ամենն իմանալով»,-պատմել է հեղինակը: Նա 18 ամիս շարունակ ուսումնասիրել է սեռական-առեւտրի հետ կապված խնդիրները: Նրա վեպը մեծ մասամբ հիմնված է իրական դեպքերի վրա: