YouTube –ը ալիքների վճարովի գրանցումների նախագիծ է սկսել: Մասնակցում են 53 ալիքներ, այդ թվում`  Digital Theatre-ը, DHX Kids TV-ն, Hombre Pix-ը, On Cue-ն, Rap battle network-ը, TYTplus-ը, հաղորդվում է ընկերության բլոգում:

Գրանցման արժեքը սկսում է ամսական 99 ցենտից: Ալիքներն իրենց բաժանորդներին տրամադրում են մինչեւ 14-օրյա ժամկետով փորձնական անվճար գրանցման ձեւակերպման հնարավորություն: Ընդ որում` ալիքների մեծամասնությունը զեղչեր են տրամադրում գրանցման  տարեկան գոմարի վճարման դեպքում:

Ընկերությունում ենթադրում են, որ վճարովի ալիքների ցանկը կընդլայնվի տեսանյութերի արտադրողների միացմանը զուգահեռ, հայտնում է rbc-ն:

Այժմ վիդեոհոսթինգի եկամտի հիմնական աղբյուրը գովազդն է:  Ընկերությունում նշել են, որ բովանդակության ստեղծողները հաճախ են դիմում իրենց` ծառայության հնարավոր մոնետիզացման հետ կապված հարցով: Վճարովի գրանցման ներմուծումը հնարավորություն կտա հեղինակներին եկամուտ ստանալ իրենց գործերի համար: