Ցանցում են հայտնվել նոր սերնդի «Mercedes S»-ի լուսանկարները: Մեքենան մեծ եւ հզոր է դարձել, ունի 302 ձիաուժ հզորություն: Նոր մոդելը 28 մմ-ով լայն եւ  20 մմ-ով երկար է իր նախորդից:

S550 տարբերակն ունի 449 ձիաուժ հզորություն: Մինչեւ հարյուր արագություն նա բացում է 4,8 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժամ է:

Մոդիֆիկացված S350 –ն ունի 258 ձիաուժ հզորություն: Իսկ սեդանը կունենա Command մուլտիմեդիա համակարգ` նոր ինտերֆեյսով, երկու 12,3-դյույմանոց դիսփլեյներով:

Նոր S-դասը կարող է պարծենալ ակտիվ անվտանգության համակարգերով, ներառյալ` գիշերային տեսանելիության համակարգը, հաղորդում է «Ավտովեստին»: Բացի «Mercedes S»-ի թանկարժեք մոդելներից, շուկայում կհայտնվի նաեւ «Pullman»-ի դասական տարբերակը: Ավելի ուշ կթողարկվի նաեւ  «S-Class» կաբրիոլետը: Մենքենան վաճառքում կլինի արդեն ամռանը: