ԵԽԽՎ-ն կարող է ղարաբաղյան բանակցությունների վրա ազդել միայն լավատեսությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ,  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի այն հայտարարությունը, թե 2013թ-ը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:

Բանակցություններին ԵԽԽՎ մասնակցություն հետ կախված կարել է որոշակի հույսեր կապել, սակայն Դ. Հարությունյանի խոսքով, բանակցությունների հիմնական ձեւաչափը նրա շրջանակից դուրս է:

«ԵԽԽՎ հիմնական առաքելությունն առաջին հերթին այլատյացության դեմ պայքարն է, երկրորդը` փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը: Ուստի մենք ողջունում ենք մեր եվրոպացի գործընկերների աջակցության նախաձեռնությունը, սակայն ԵԽԽՎ-ն ուղիղ առնչություն չունի հակամարտության լուծմանը»,-նշեց Դ. Հարությունյանը: