Հայաստանցի հայերը քիչ են հետաքրքրվում Ղրիմի էթնոգրաֆիական զբոսաշրջությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմէթնոտուր» գործակալության ղեկավար Արամ Գրիգորյանը:

«Մեր գործակալությունը գործում է Ղրիմում եւ հայ էթնոգրաֆիական զբոսաշրջություն է պրոպագանդում»,-նշեց Արամ Գրիգորյանը: Գործակալությունը չորս տարեկան է, այն ներկայցոնում է տուրեր եւ ծանոթացնում Ղրիմի հայկական ժառանգությանը:

Գրոծակալությունը նաեւ փառատոններ եւ մրցույթներ է անցկացնում` մշակությաին, խոհարարական: «Մեզ ավելի շատ դիմում են արտերկիրց: Մեր հայաստանցի հայրենակիցներն ավելի քիչ են հետարքրքվում: Տարբեր պատճառներով, ավելի շատ` տեղեկացված չլինելու»,-կարծում է Ա. Գրիգորյանը:

Ղրիմում բնակվում է  մետ 20  հազար հայ, գործում են մի շարք կազմակերպություններ, այդ թվում` «Արարատ» պարի խումբը: Հայերը Ղրիմում բնակվում են արդեն մի քանի դար: