Թբիլիսիում պայթեցրել են գործարար Թամազ Նիջարաձեի ավտոմեքենան: Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 29-ի լուսաբացին, Նիջարաձեի տան բակում:
Գործարարի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել է, որ նրան վաղուց էին սպառնում: Փաստաբանի խոսքով՝ Նիջարաձեեին սպառնացել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, ումից գործարարը գույքային պահանջներ ունի:
Մի քանի օր առաջ Կեզերաշվիլին զգուշացրել է Նիջարաձեին, որպեսզի նա «հանգստանա», հակառակ դեպքում «խնդիրներ կծագեն»: Դրանից հետո գործարարը թիկնապահներ է վարձել իր որդու համար, ոչը սովորում է Անգլիայում, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Դեպքի վայրում աշխատում են քրեագետները, տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:




























