Վրաստանի մայրաքաղաքում սարսափելի սպանություն է տեղի ունեցել. հայրը գնդակահարել է որդուն՝ չկարողանալով կիսել ավտոմեքենան: Հաղորդվում է, որ տղամարդը հարբած է եղել:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ Թբիլիսիում ձերբակալվել է 58-ամյա Վլադիմիր Չ.-ն, ով մեքենայի բանալիների պատճառով վիճելով որդու հետ, ատրճանակից կրակել ու սպանել է որդուն: Հայրը հարբած է եղել, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, ինչպես նաեւ ապօրինի զենք պահելու հոդվածների հատկանիշներով: