«BMW»-ն  պաշտոնապես տարածել է  նոր` երրորդ սերնդի  X5-ի լուսանկարներն ու մոդելի մասին տեղեկատվությունը: Առաջին անգամ այս դասի համար առաջարկվում է 2-լիտրանոց եւ 4-ցիլինդրանոց դիզել:

Մնացած ամեն ինչում «BMW X5»-ը փոխվել է դեպի լավը: Մեքենան նախորդ տարբերակից  32մմ-ով ավելի երկար է դարձել,  5 մմ-ով ավելի լայն, իսկ ահա բարձրությունը նվազել է 14 մմ-ով, ինչն ամենագնացին ավելի շատ սպորտային տեսք է հաղորդել: Մեծացել է նաեւ բեռնախցիկի ծավալը, իսկ վերջին նստատեղերը ծալվում են  40:20:40 համամասնությամբ, հաղորդում է «BMF»-ը:

Առաջին փուլում «BMW X5»-ը երեք տարբերակ կունենա.  բոլորը կունենան  xDrive եւ փոխանցման ութաստիճան ավտոմատ տուփ: Նորութի հրապարակային շնորհանդեսը տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսրահում այս տարվա սեպտեմբերին: